‘Կազանում հրդեհի զոհերի թիվը հասել է հինգի’

1153

Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում նախօրեին բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է հինգի: Այդ մասին տեղեկացրել է Թաթարստանում Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր վարչության մամլո քարտուղար Անդրեյ Ռադիգինը:

Թաթարստանի առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հիվանդանոցում է գտնվում 14 մարդ:

Ռադիգինը նաև տեղեկացրել է, որ փրկարարները հրդեհի հիմնական պատճառ են համարում սրճարանի աշխատակիցների անգրագետ գործողությունները, որտեղից էլ բռնկվել է կրակը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Չեչեն գրողը Քեմերոնից մեկ միլիարդ դոլար է պահանջել «Ավատարի» համար’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանը Գերմանիայից ռազմատուգանք է պահանջում’