‘Կամերային նվագախումբը բարեգործական համերգ կտա ‘

910

Փետրվարի 15-ին, ժամը 19.00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա «Բարության ղողանջներ» բարեգործական համերգով, որի ողջ հասույթը կուղղվի վեցամյա Լիզա Պողոսյանի առողջացմանը: Համերգը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սեդրակ Երկանյանը: Մեներգությամբ հանդես կգա Միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո Լուսինե Մարկոսյանը: Ծրագրում կհնչեն Հենդել, Վիվալդի, ինչպես նաև կոմպոզիտոր Դ.Սաքոյանի նախերգանքը «Քրիստոս» օպերայից: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը: 

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչը պատրաստ է արտահերթ ընտրություններ անցկացնել, եթե ընդդիմության հետ համաձայնության չգան’
Հաջորդ հոդվածը‘Հանցագործություն պարտակողները’