Կամչատկայում 28 հոգու տեղափոխող Ան-26 ինքնաթիռ է անհետացել

717

Պետրոպավլովսկ-Կամչատսկից Պալանա ավան թռչող Ան-26 ինքնաթիռը նշանակված ժամին կապի դուրս չի եկել և անհետացել է ռադարներից, հաղորդել են ԱԻՆ շրջանային վարչությունում։ Ինքնաթիռում 28 մարդ է եղել։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ ինքնաթիռը գուցե կործանվել է վայրէջքի գնալիս։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 22 ուղևոր, այդ թվում՝ երկու երեխա, և անձնակազմի վեց անդամներ։

Պալանան քաղաքատիպ ավան է, Կորյակի մարզի վարչական կենտրոնը։ Շրջանում որոնողական աշխատանքներ են կատարվում, մի ինքնաթիռ և երկու ուղղաթիռ մեկնել են Ան-26-ի երթուղով։ Որոնողական աշխատանքները տարվում են ծովում և ցամաքում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւիմբլդոն. Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Հաջորդ հոդվածըՖեդերերը 18-րդ անգամ դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/4 եզրափակիչ