Ուիմբլդոն. Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

761

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ 12–րդ անգամ կարիերայում։ Սերբ մարզիկը չորրորդ շրջանում մցեց չիլիացի Կրիստիան Գարինի հետ եւ հաղթանակ տարավ երեք սեթում՝ 6։2, 6։4, 6։2։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 49 րոպե։

Ուիմբլդոնի հաղթողի տիտղոսը պաշտպանող Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի հունգարացի Մարտոն Ֆուչովիչի հետ, որը 6:3, 4:6, 4:6, 6:0, 6:3 հաշվով հաղթեց ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։

Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի մրցաշարի հնգակի հաղթող է՝ 2011, 2014, 2015, 2018, 2019 թվականներին։

Անցած տարի մրցաշարը չի անցկացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 35 միլիոն ֆունտ ստերլինգ է։ Մենախաղի հաղթողը կստանա 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ։

Նախորդ հոդվածըԹբիլիսիում ավերել են ԼԳԲՏ երթի կազմակերպիչների գրասենյակը
Հաջորդ հոդվածըԿամչատկայում 28 հոգու տեղափոխող Ան-26 ինքնաթիռ է անհետացել