‘Կայացավ լրատվամիջոցների 6-րդ մրցաշարի երկրորդ տուրը’

908

Դեկտեմբերի 5-ին կայացավ «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների 6-րդ մրցաշարի երկրորդ տուրը: Տուրի կենտրոնական երկու հանդիպումներն էլ ավարտվեցին 3:1 հաշվով. Epress.am-ը հաղթեց «Մեդիամաքսին», իսկ News.am-ը՝ «Չորրորդ իշխանությանը»:  

Ամենասուր պայքարը ծավալվել է A խմբում, որտեղ դեռ ոչ մեկը չի կորցրել քառորդ եզրափակիչ դուրս գալու տեսական հնարավորությունները:

Մրցաշարային աղյուսակ

խումբ

Դեկտեմբերի 3

Mamul.am  – Starsbayart.com –  6:1

Մարզաշխարհ   – ilur.am – 6:6

Դեկտեմբերի 5

Mamul.am – Մարզաշխարհ – 3:3

Starsbayart.com — ilur.am – 1:3

1. Mamul.am – 4

2. ilur.am — 4

3. Մարզաշխարհ – 2

4. Starsbyart.com – 0

խումբ

Դեկտեմբերի 3

Epress.am – Mocak.am – 10:0

Mediamax.am – Emedia.am – 6:0

Դեկտեմբերի 5

Epress.am – Mediamax.am – 3:1

Mocak.am – Emedia.am – 2:5

1. Epress.am – 6

2. Mediamax.am – 3

3. Emedia.am – 3

4. Mocak.am – 0

խումբ

Դեկտեմբերի 3

Արևածաղիկ  —  4-րդ իշխանություն – 2:5

News.am – Xsport.am – 8:1

Դեկտեմբերի 5

Արևածաղիկ — Xsport.am –– 2:5

News.am – 4-րդ իշխանություն 3:1

1. News.am — 6

2. Չորրորդ իշխանություն – 3

3. Xsport.am – 3

4. Արևածաղիկ – 0

Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է:

Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլոր խաղերն անշահախնդրորեն սպասարկում են բարձրակարգ մրցավարները: Մրցաշարի մշտական աջակիցն է«Կոկա-Կոլա Արմենիա» ընկերությունը: Ֆինանսական աջակցությունը` Դանիայի միջազգային զարգացման գործակալության:

Նախորդ հոդվածը‘Նորվեգացի գիտնականները պարզել են, որ եկեղեցի այցելելն առողջարար է’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ ներկայացվելիք դիմումը փոխանցել են ԱԺ նախագահին ‘