‘Կայացել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը ‘

428

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի է ունեցել Կիևում: Նրանք քննարկել են ԼՂ հակամարտության  կարգավորմանն առնչվող  հարցերը: Այս մասին քիչ առաջ Twitter-ում տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի  ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Գերատոեսչությունների ղեկավարները դեմ առ դեմ , ինչպես նաև ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ հանդիպում են ունեցել: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Նախորդ հոդվածը‘Հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները’
Հաջորդ հոդվածը‘Կազմակերպվում է կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա մեքենաներով’