Կանադայի ֆինանսների նախարարությունը մտադիր է նոր օրենք ընդունել

332

Կանադայի իշխանությունները մտադիր են օրենք ընդունել, որը թույլ կտա բռնագրավել պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանյան ակտիվները։

Այդ մասին լրագրողներին հայտնել է Կանադայի ֆինանսների նախարար և երկրի փոխվարչապետ Խրիստյա Ֆրիլանդը Տորոնտոյում կայացած տնտեսական համաժողովում։

«Հուսով ենք, որ մոտ օրերս կընդունվի նոր բյուջետային օրենսդրություն, որը Կանադայում առաջին անգամ  այնպիսի միջոցներ կներառի, որոնք թույլ կտան բռնագրավել պատժամիջոցների տակ ընկած բոլոր ակտիվները»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ այդ հարցն արդեն կանադական կողմից քննարկվել է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային մյուս գործընկերների հետ։

«Շատ կարևոր է միջոցներ գտնել Ուկրաինայի վերականգնման համար։ Եվ ես չեմ կարող ավելի հարմար աղբյուր գտնել դրա ֆինանսավորման համար, քան բռնագրավված ռուսաստանյան ակտիվներն են»,- հավելել է Ֆրիլանդը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀավակնորդների մրցաշար․ Երրորդ տուրի բոլոր պարտիաներում գրանցվել է ոչ ոքի
Հաջորդ հոդվածըWP․ Իրանական նավերը Պարսից ծոցում մոտեցել են ամերիկյան նավերին