‘Կանխատեսում. ՖԻՖԱ-ի նոյեմբերյան վարկանշային աղյուսակում Հայաստանը կբարձրանա մինչև 34-րդ տեղը’

1056

ՖԻՖԱ-ի նոյեմբերյան վարկանշային աղյուսակում Հայաստանը 716 միավորով 38-րդ տեղից կբարձրանա մինչև 34-րդ տեղը: Այդ մասին ասվում է ռուսական ԶԼՄ-ների կանխատեսումներում: Դրանք առնչվում են աշխարհի ազգային հավաքականների նոր վարկանշային աղյուսակի բովանդակությանը, որը ՖԻՖԱ-ն կհրապարակի նոյեմբերի 28-ին: ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակի 1-ին տասնյակը հետևյալ տեսքը կունենա. առաջին տեղում կլինի Իսպանիան` 1554, 2-րդը Գերմանիան է`  1318, 3-րդը Արգենտինան`  1251, 4-րդը Կոլումբիան`  1200, 5-ը Պորտուգալիան`  1172, 6-ը Ուրուգվայը`  1132, 7-ը Իտալիան`  1120, 8-ը Շվեյցարիան` 1113, 9-ը Նիդերլանդները` 1106, 10-ը Բրազիլիան`  1102 միավորներով:

 

Նախորդ հոդվածը‘Բարոզուի և Ռոմպույի համատեղ ուղերձը` Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հայաստանյան ընդդիմադիր «սանատորիան»’