‘Կապելլո. Չավին տասնամյակի լավագույն կիսապաշտպանն է’

767

Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն գնահատել է «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» ներկայիս իրավիճակը: «Որպեսզի Անչելոտտին արդյունքների հասնի Մադրիդում, նրան պետք վստահություն և ժամանակ: Այս պահին «Ռեալում» ընդգծված խնդիրներ ունեն Կասիլյասն ու Բենզեման: Իկերը, չնայած չխաղալուն, շարունակում է մնալ համար մեկը աշխարհում, իսկ Բենզեմայի խնդիրները կանցնեն. վատ շրջաններ բոլորն են ունենում: Ինձ անհասկանալի էր Օզիլին բաց թողնելը, նրանք սխալվեցին՝ նրան վաճառելով: Իսկ «Բարսելոնայի» մասին կարող եմ ասել, որ այնտեղ Մեսսին, Չավին և Նեյմարն են առաջնորդում թիմը: Մեսսիի մասին բոլորս գիտենք, բրազիլացուն նկատել էի դեռևս՝ երբ նոր էր սկսել խաղալ, իսկ Չավին ընդհանրապես տասնամյակի լավագույն կիսապաշտպանն է»,-  նշել է Կապելլոն: 

Նախորդ հոդվածը‘Վարդան Այվազյան. Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին տեղի կունենա 2015 թ. ոչ շուտ’
Հաջորդ հոդվածը‘Զեկույց. Հայաստանը «ծերացող երկիր» է համարվում’