‘Կապելո. «Գլխավորել «Ռեա՞լը»… Ոչ, ոչ, ոչ»’

1725

Հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելոն լուրջ չի ընդունում մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ կարող է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Ռաֆայել Բենիտեսին:

-Գլխավորել «Ռեա՞լը»… Կատակու՞մ եք: Ոչ, ոչ, ոչ, շնորհակալություն: Շնորհավորում եմ ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը և անգամ չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին, քանի որ այն կատակի է նման,-Կապելոյի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հիշեցնենք, որ Ֆաբիո Կապելոն 1996-97թթ. և 2006-07թթ. մրցաշրջաններում գլխավորել է «Ռեալը», և մադրիդյան թիմը երկու դեպքում էլ դարձել է Իսպանիայի չեմպիոն:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Պարտավոր ենք հաղթել «Սթոք Սիթիին»»’
Հաջորդ հոդվածը‘«The Mirror». Ի՞նչ է Սանտա Կլաուսից խնդրում Յուրգեն Կլոպը’