‘Կառավարությունը խոստանում է 2014-ի ընթացքում 15-40 %-ով բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը’

1426

2014 թ. հունվարի 1-ից 15%-ով կբարձրանա միջին կենսաթոշակը, իսկ հուլիսի 1-ից՝ 40%-ով՝ աշխատավարձերը: ՀՀ կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով, աշխատավարձերն ու թոշակները կբարձրացվեն պետական բյուջեում նախատեսվող 90 մլրդ դրամ հավելյալ եկամուտների հաշվին՝ 36,6 մլրդ դրամ ուղղելով աշխատավարձերին, 34,1 մլրդ դրամ՝ թոշակներին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ կենսաթոշակների բարձրացումը տարբեր խմբերի համար կլինի տարբեր: Մասնավորապես, ցածր թոշակ ստացողների թոշակը կբարձրանա ավելի բարձր տեմպով՝ մինչեւ 25%-ով, իսկ բարձր թոշակներ (70 հազ. դրամ եւ ավելի) ստացողների թոշակը կբարձրանա ընդամենը 3%-ով: Բացի այդ՝ կսահմանվի նվազագույն կենսաթոշակ՝ 18.2 հազ. դրամ:

 

Նախորդ հոդվածը‘Գյումրիի «Ռուսական գարադոկի» բնակիչները փոխհատուցում կստանան’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ականները պաշտոններ են ստանում’