‘Կառավարությունը հաստատեց պաշտոնական ատկատը’

1750

Այսօր կառավարության նիստում հաստատվել է մշակույթի նախարարության առաջարկը, ըստ որի՝ սահմանվել է, որ 2013 թ. պետբյուջեի «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված պատմաճարտարապետական 11 հուշարձանի վերականգնման, մեկ հուշարձանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագծի կազմման և մեկ հուշարձանի տարածքի պեղման աշխատանքները ձեռք են բերվում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու։

Ցանկում տեղ են գտել Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Լոռու մարզի Սանահինի վանքը, Կոտայքի մարզի Բջնո ամրոցը, Սյունիքի մարզի Որոտնավանքը և այլ հուշարձաններ։ 

Տ. Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատուներին հանձնարարել է ավելի հաճախ շփվել հասարակական կազմակերպությունների հետ և նրանց փոխանցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետների եզրակացությունները։

Ուշագրավն այն է, որ այս տեղեկատվությունը կառավարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է «Հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ինչպես են պահպանվում հուշարձանները», այնինչ, այս որոշմամբ, կառավարությունը փաստացի հաստատել է հուշարձանների պահպանման եւ նորոգման հարցում ատկատը պաշտոնականացնելու առաջարկը: Ատկատի մեխանիզմների մասին՝ այստեղ:

  

Նախորդ հոդվածը‘Օմնիա Վանիտաս. Տաղ մեղայական’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դիվանագետները ցնցված են Վրաստանում հայտնաբերված՝ խոշտանգումների տեսագրություններից’