‘Կասպերսկու լաբորատորիան Հայաստանին կաջակցի կիբեռտարածության պաշտպանության հարցում’

975

Կասպերսկու լաբորատորիան Հայաստանին կաջակցի կիբեռտարածության պաշտպանության հարցում: Այդ մասին հոկտեմբերի 18-ին Երևանում լրագրողներին հաղորդել է Կասպերսկու լաբորատորիայի հիմնադիր և  տնօրեն Եվգենի Կասպորսկին: Նրա ասելով, իր գլխավորած լաբորատորիան օգնել է և կօգնի Հայաստանին, որպեսզի երկրի կիբեռտարածությունը փոխադրի  ավելի հանգիստ և պաշտպանված դաշտ: «Դրա համար ոչ մի ունիկալ տեխնոլոգիա  և ապրանք չի պահանջվում», — ասել է Կասպերսկին` պատասխանելով ադրբեջանցի հակերների հաճախակի դարձած գրոհներին առնչվող հարցին:

«Կասպերսկու լաբորատորիայի» հետազոտության համաձայն, 2013 թվականի հունիսի տվյալներով Հայաստանը 20 երկրների շրջանում չորրորդ տեղն է զբաղեցնում համակարգչային գրոհների ամենաբարձր տոկոսով: 2012 թվականին Հայաստանում ինտերնետի օգտատերերի 56 տոկոսը ենթարկվել է հակերային գրոհների: Տարբեր փորձագետների տվյալներւով, հայկական տեղեկատվական դաշտում հակերային գրոհների թվով առաջատարն Ադրբեջանն է:

Ինչպես նշել է Կասպերսկին, ողջ աշխարհում կիբեռհամակարգերը գրեթե միանման են և պարունակում են միևնույն օպերացիոն համակարգը, ներածությունները, ինտերնետը: 

Նախորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իշխանությունները կամայականություն են գործում. Փաստաբան ‘
Հաջորդ հոդվածը‘Իտալիայում վախճանված նացիստի ընտանիքը կորցրել է նրա դիակը’