‘Կարագեր. «Իբրահիմովիչի հեռացման ժամանակ «Չելսիի» ֆուտբոլիստների պահվածքը խայտառակություն էր» ‘

1190

«Sky Sports»-ի փորձագետ, նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը մեկնաբանել է «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հեռացման դրվագը «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (2:2, առաջին հանդիպումը՝ 1:1)։

««ՊՍԺ»-ի բախտը չբերեց այդ դրվագում։ Զլատանն իրականում փորձեց հետ քաշել ոտքը։ Տեսեք, Օսկարի ոտքը նույն բարձրության վրա, եթե ոչ ավելի բարձր։ Եթե մրցավարն այլ կողմից տեսներ դրվագը, հնարավոր է՝ նույնիսկ «ՊՍԺ»-ի օգտին սուլեր։

«Չելսիի» ֆուտբոլիստների պահվածքը պարզապես խայտառակություն էր, և դա շատ տխրեցնող է։ Դա, ցավոք, հատկանշական է Մոուրինյուի թիմերի  համար։ Նրանք այդպես արդեն մեկ անգամ չէ, որ արձագանքել են։ Գուցե մրցավարն այդ պահին Մոուրինյուի՝ նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասածնե՞րն էր հիշել։

Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ Մոուրինյուի թիմերը միշտ կարող են հարգանքի արժանանալ, բայց ոչ սիրո, այ այսպիսի իրավիճակների պատճառով։ Նրանք, ավելի, քան որևէ այլ թիմ, փորձում են հաղթել բոլոր հնարավոր միջոցներով։

«Չելսիի» խաղացողների պահվածքն, անշուշտ, դերակատարում ունեցավ Իբրահիմովիչի հեռացման մեջ, այնպես որ Մոուրինյուի՝ խաղից առաջ կատարած քայլն աշխատեց»,-ասել է Կարագերը։

Նախորդ հոդվածը‘ Դիեգո Ֆորլանն ավարտում է միջազգային կարիերան’
Հաջորդ հոդվածը‘«Daily Mail». Ֆալկաոն խոստովանել է, որ սխալ է գործել «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխվելով’