‘Կարեն Շախնազարով. Արժե, որ «Մոսֆիլմը» համագործակցության հրավիրի Ժերար Դեպարդյեին’

1169

«Լավ կլինի, որ «Մոսֆիլմը» համագործակցության հրավիրի Ժերար Դեպարդյեին»,- այսօր Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շախնազարովը: «Չի կարելի ասել, թե ես տեղյակ եմ «Մոսֆիլմի» բոլոր ծրագրերից, բայց ենթադրում եմ, որ որևէ մեկը կարող է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին հրավիրել համագործակցելու: Եւ դա շատ լավ կլինի»,- նշել է նա և հավելել. «Մենք արդեն նրա հետ աշխատել ենք «Ռասպուտին» ֆիլմում, այսինքն՝ աշխատանքի փորձ ունենք Դեպարդյեի հետ: Ուզում եմ ասել, որ Դեպարդյեն վառ դերասան է և հաճելի ու հետաքրքիր մարդ է: Այնպես որ՝ ինչո՞ւ ոչ»,-Շախնազարովի խոսքերն է փոխանցում   ИТАР-ТАСС-ը: Շախնազարովի կարծիքով՝ ռուսաստանյան կինեմատոգրաֆիայի խնդիրներից մեկը արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության պակասն է: «Ուստի ես ողջունում եմ նման կարգի ցանկացած համագործակցություն»,- ասել է Կարեն Շախնազարովը: 

Նախորդ հոդվածը‘Հեքիաթներ, հեքիաթներ, հեքիաթներ. Ամենաշատ վաճառված գրքերի ցանկը երևանյան գրախանութներում’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի քաղաքացին փոթորկոտ եղանակին փորձել է լաստով Ավստրալիա հասնել’