‘Կարլո Անչելոտի.«Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» կդարձնի գերիշխող ուժ Չեմպիոնների լիգայում»’

1160

«Ռեալի» և «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահ է, որ Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» կդարձնի «գերիշխող» ուժ եվրոպական արենայում:

Ունենալով հզոր տերեր Աբու-Դաբիից՝ «քաղաքայինները» հսկայական հաջողության են հասել ներքին արենայում, բայց Եվրոպայում «Մանչեսթեր Սիթիին» դեռ չեն դասում «Բարսելոնայի» և «Բավարիայի» նման ծանրաքաշների շարքում:

Սակայն Անչելոտին վստահ է, որ Գվարդիոլան, ում ինքը պետք է փոխարինի Մյունխենում, կկարողանա գտնել «Սիթիի» փողերի ճիշտ կիրառումը:

««Մանչեսթեր Սիթիի» ետևում կանգնած են մարդիկ, որոնք հսկայական փողեր են ներդնում: Հիմա, շնորհիվ նոր մարզչի և լրացուցիչ ներդրումների, նրանք կդառնան գերիշխող ուժ Չեմպիոնների լիգայում»,- ասել է Անչելոտին Manchester Evening News-ին տված հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘Տեւեսը հրաժարվել է 10 ամսում վաստակել 25 միլիոն եվրո Չինաստանում’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնացի պատգամավորը՝ Օբամայի «ստրկական արյան» մասին’