‘ԿԲ-ն ներկայացրեց 2013 թվականի վարչական և կապիտալ ներդրումների ծրագրերի նախահաշվարկը’

1027

2013 թվականի բյուջեի քննարկման ընթացքում ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց ՀՀ ԿԲ-ի 2013 թվականի վարչական և կապիտալ ներդրումների ծրագրերի համար նախատեսվող ծախսերի նախահաշվարկը, ըստ որի՝ վարչական ծախսերի մեջ մտնող պահպանման ծախսերը կազմում են 5.835.873 հազար ՀՀ դրամ, որի մեջ ներառված են աշխատակիցների աշխատավարձերը, պարգևատրումները, փաստացի սոցապվճարները, անձնակազմի ուսուցումը և վերապատրաստումը, գործուղումները, ներկայացուցչական ծախսերը և ԿԲ-ի աշխատակիցների սոցիալական այլ ծախսեր: ԿԲ-ն մտադիր է 64.398.1 հազար դրամ հատկացնել լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման համար, 121.462.5 հազար դրամ՝ տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված ծախսերի համար: Իսկ չնախատեսված ծախսերի համար՝ 20.000.0 հազար դրամ: Այսպիսով՝ ԿԲ-ի 2013 թվականի վարչական ծախսերը կազմում են 6.099.967.4 հազար դրամ:
Իսկ, ահա, կապիտալ ներդրումների և հիմնական միջոցների ձեռքբերման ծրագրի համար ԿԲ-ն նախատեսում է ծախսել 20.355.101.6 հազար ՀՀ դրամ, որի մեջ մտնում են աշխատանքային շենքերի և շինությունների կառուցման, ձեռքբերման և կապիտալ վերանորոգման համար նախատեսված, համակարգչային տեխնիկայի, գրասենյակային գույքի, կապի միջոցների և բանկի հիմնական գործունեությանը առչվող այլ ձեռքբերումների, կապիտալ վերանորոգման և այլ ծախսեր:

Նախորդ հոդվածը‘Բոլիվիայում հաղորդավարին այրել են ուղիղ եթերում ‘
Հաջորդ հոդվածը‘Գուլիտ. Ռոնալդուին քննադատում են նախանձից’