‘ԿԺԴՀ-ն իր բանակը մարտական բարձր պատրաստության է բերել’

870

Հյուսիսային Կորեայի բանակը բերվել է մարտական բարձր պատրաստության՝ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու մտադրության կապակցությամբ: ԿԺԴՀ ներկայացուցիչները հայտարարել են, թե ԱՄՆ-ի մասնակցությունը զորավարժություններին ցույց է տալիս, որ ավելի վաղ պետքարտուղար Ջոն Քերիի հնչեցրած հայտարարություններն այն մասին, թե Վաշինգտոնը երբեք չի ծրագրել հարձակվել Հյուսիսային Կորեայի վրա, «բացարձակ սուտ են»: ԿԺԴՀ ղեկավարությունն ընդգծել է, որ երկրի բոլոր ռազմական ստորաբաժանումները «հետևում են ամերիկյան և ճապոնական ագրեսորների և նրանց խամաճիկների տեղաշարժերին և պատրաստ են ցանկացած պահի հարված հասցնել»:

Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի համատեղ զորավարժությունները պետք է սկսվեին հոկտեմբերի 8-ին և տևեին երեք օր: Սակայն դրանք անորոշ ժամանակով հետաձգվել են տարածաշրջանում մոլեգնող թայֆունի պատճառով, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում վերացրել են պետական հիմնարկներում մուսուլմանական գլխաշոր կրելու արգելքը’
Հաջորդ հոդվածը‘Լիբերիայում ռուսաստանցի ոստիկանը երեխային փրկել է զոհաբերության ծեսից’