ԿԺԴՀ սպեցնազը Կիմ Չեն Ինին ցույց է տվել, թե ինչի է ընդունակ

435

Ռազմական ցուցահանդեսում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին, որը խոստացել է ստեղծել «անպարտելի բանակ», իրենց հզորությունն են ցուցադրել հատուկ նշանակության մարտիկները։

Զինվորականները գլխով ճեղքել են բետոնե բլոկները, պարանոցով  ճկել են մետաղյա լարերը և պառկել են կոտրված ապակիների վրա։

Զինվորական շքերթները և ցուցադրությունները ԿԺԴՀ-ում տեղի են ունենում սովի և երկրի տնտեսության խորը ճգնաժամի մասին տեղեկությունների ֆոնին։

Դիտորդները պնդում են, որ բանակի հզորությունը ցուցադրվում է աղքատացած հասարակության ոգին բարձրացնելու նպատակով։ Իսկ Կիմ Չեն Ինը իր ելույթներում մշտապես ընդգծում է, որ ռազմական զինանոցն անհրաժեշտ է Հյուսիսային Կորեայի հակառակորդներին զսպելու համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱլ Կապոնեի զենքերը և ադամանդները աճուրդում վաճառվել են 3 մլն դոլարով
Հաջորդ հոդվածըՈւզբեկստանը մտադիր չէ իր տարածքում տեղակայել ԱՄՆ ԶՈՒ ստորաբաժանումներ