‘Կիևի դատարանը մինչև մարտ ամիսն արգելել է հանրահավաքները Մայդանում’

739

Կիևի շրջանային վարչական դատարանը  2014 թ. հունվարի 8-ից մինչև մարտի 8-ը արգելել է բողոքի ցույցերը քաղաքի կենտրոնում: Նման որոշում է կայացվել Կիևի քաղաքապետարանի հայցադիմումի հիման վրա: Որպես պատասխանող կողմ՝ նշվել են ընդդիմադիր УДАР կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, «Բատկիվշչինայի» և «Ժողովրդական համերաշխություն՝ հանուն սոցիալական պաշտպանության և փոխօգնության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Քաղաքի իշխանությունները պնդում են, որ Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում և հարակից փողոցներում հանրահավաքներն ու ցույցերը սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգությանը, հասարակական կարգին, քաղաքացիների իրավունքներին և ազատություններին:

Դատարանը ամբողջովին բավարարել է հայցը՝ սահմանափակելով միջոցառումների անցկացումը, բարձրախոսների օգտագործումը, վրանների, բեմահարթակների, ծածկերի տեղադրումը քաղաքի կենտրոնական հատվածում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հրաշք ակնկալող վրաց ուխտավորները միլիոնավոր դոլարներ են ծախսել’
Հաջորդ հոդվածը‘Մհերին ոչ թե ծխախոտով են այրել, այլ ինչ-որ բան տաքացրել ու դրել են մարմնին. ԳԱԼԱ’