‘ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցի դիվերսանտների հետ’

1117

Ստեփանակերտում Կարմիր խաչի  միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցի դիվերսանտների հետ:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԿԽՄԿ Երևանի պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, սա արդեն թվով 7-րդ հանդիպումն է: Նրա խոսքով, հանդիպման ընթացքում եղել է նամակներ փոխանակելու հնարավորություն: Դիվերսանտներին նամակներ են հանձնվել ընտանիքներից, իսկ դիվերսանտներն իրենց հերթին նամակներ են գրել տուն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի վերը նշված քաղաքացիները հունիսի 29-ին ապօրինաբար հատել են ԼՂՀ պետական սահմանը և ներթափանցել Շահումյանի շրջանի տարածք` հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկատվություն են հավաքել, և իրականացրել լրտեսական  գործունեություն: Նրանք հուլիսի 4-ին զենքի կիրառմամբ առևանգել են անչափահաս Սմբատ Ցականյանին, ում դիակը հայտնաբերվել է հուլսի 15-ին Շահումյանի շրջանի Քավաճառ և Մանաշիդ համայնքների անտառային գոտում` հրազենային վիրավորումներով: Հուլիսի 11-ին Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ազգային ատելության հողի վրաի հրազենից արձակած գնդակով սպանել է Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դանիելյանին հրազենային վիրավորում է պատճառել: Հասանովը զինված դիմադրություն է  ցույց տվել  իր ձերբակալման գործողության ժամանակ և վնասազերծվել է: Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը կալանավորվել են:

Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով (լրտեսություն), ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով (առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը), ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը), 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից), ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանություն` զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով) և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 14-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ):

Շահբազ Գուլիևին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով (լրտեսություն), ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով (առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը), ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը), 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից), ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանություն` զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով):

Դիվերսանտների նկատմամբ դատավարությունը մեկնարկել է հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Գահին թառած մանր խուլիգանը’
Հաջորդ հոդվածը‘Ժառանգություն. Բռնությունների ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը’