‘ԿՀՎ. ԻՊ-ի գրոհայինների թիվը եռապատկվել է’

1621

ԿՀՎ-ի նոր հաշվարկների համաձայն՝ Իրաքում «Իսլամական պետության» շարքերում կռվող գրոհայինների թիվը երեք անգամ գերազանցում է նախորդ գնահատականը:

Գերատեսչության մամլո խոսնակ Ռայան Տրապանիի խոսքով՝ Սիրիայում և Իրաքում ջիհադականների շարքերում հաշվվում է 20-30 հազար գրոհային: Ինչպես նշում են վարչությունում, իսլամիստների թվի այդպիսի աճը վկայում է, որ հունիսից ի վեր մեծացել է հավաքագրման մակարդակը, նաև դրանում մեծ դեր են խաղացել խմբավորման ռազմական հաջողությունները՝ նրա կողմից խալիֆայություն հայտարարելուց հետո:

ԿՀՎ-ի տվյալները հիմնվում են այս տարվա մայիսից մինչև օգոստոս ժամանակահատվածում հետախուզական հաշվետվությունների վրա: Սկզբնապես Միացյալ Նահանգները ԻՊ-ի ջոկատներում գրահայինների քանակը գնահատել էր մոտավորապես 10 հազար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակը’
Հաջորդ հոդվածը‘Կոլումբիայի մայրաքաղաքում «բանտ» են սարքել քաղաքային պուրակում’