‘ԿՀՎ նախկին աշխատակիցը խոստովանել է’

1072

ԿՀՎ նախկին աշխատակիցը խոստովանել է, որ լրտեսություն է արել հօգուտ Չինաստանի, հաղորդել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը: Ենթադրվում է, որ այս դեպքը կապված է ամերիկացի լրտեսների ցանցի բացահայտման հետ:

54-ամյա Ջերի Լին ԿՀՎ-ից հեռացել է 2007 թ. ու տեղափոխվել Հանկոնգ, որտեղ նրան հավաքագրել է չինական հետախուզությունը:

Ըստ մեղադրական կողմի՝ ամերիկյան գաղտնի գործակալների վերաբերյալ տեղեկատվության համար նա վարձատրվել է:

Դրա շնորհիվ 2010-2012 թթ. Չինաստանը կարողացել էր բացահայտել իրազեկիչների ցանցը: Առնվազն 20 իրազեկիչներ մահապատժի էին ենթարկվել կամ ազատազրկվել:

Դա վերջին տարիներին ամերիկյան հետախուզության ամենամեծ ձախողումներից մեկն էր:

Լին ԿՀՎ-ում աշխատել է 1994-ից մինչև 2007 թ.:  Նա ձերբակալվել է 2018 թ. հունվարին Նյու Յորքի օդանավակայանում: Լին ընդունել է մեղքը: Դատավճիռը կարձակվի օգոստոսին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Աղբյուր․ Էրիկսենը համաձայնեցրել է պայմանագիրը «Ռեալի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելում նշվում է Հոլոքոստի օրը’