‘Կոմիտաս 5-ում ոստիկանությունը բռնություն է կիրառում բողոքող բնակիչների դեմ’

1015

Կոմիտասի 5 հասցեի բնակիչները այս պահին փակել են փողոցը, կանգնեցրել երթեւեկությունը, փոխանցում է Aravot.am-ը: Այնտեղից ոստիկանություն բերման են ենթարկել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին, որ մտել էր շինհրապարակ՝ խոչընդոտելու աշխատանքները:

Ըստ աղբյուրի, նրա նկատմամբ բռնություններ են կիրառել ոստիկանները եւ բռնի ուժով նստեցրել մեքենան: Դեպքի վայրում են ԱԻՆ աշխատակիցներ, ոստիկաններ: Ոստիկանները հարվածում եւ հայհոյում էին  շինարարությունը կասեցնող քաղաքացիներին: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի պաշտոնյա. Հայ ռազմագերին կվերադառնա Հայաստան կամ կուղարկվի երրորդ երկիր’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները բերման են ենթարկել Տիգրան Խզմալյանին’