‘Կոնգրեսական 4 երիտասարդների գործը Վերաքննիչ դատարանը կլսի օգոստոսի 5-ին’

1748

Օգոստոսի 5-ին, ժամը 12:00-ին Վերաքննիչ դատարանում տեղի կունենա (Գարեգին Նժդեհի 23) քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի դատավարությունը:

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 8–ին Վճռաբեկ դատարանը որոշել էր բեկանել 4 ակտիվիստների նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը ու գործը  կրկին ուղարկել էր Վերաքննիչ դատարանի լրացուցիչ քննության:

 Հիշեցնենք նաև, որ 2011թ. օգոստոսի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպից հետո մինչ օրս շարունակվում է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումը: Վերջիններս դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման:

Կալանավորված Տիգրան Առաքելյանի, իսկ վերոնշյալ դատավճռի իրավական ուժի մեջ մտնելուց հետո նաև Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի կարգավիճակն ամբողջությամբ համապատասխանում է ընթացիկ տարվա հոկտեմբերի երեքին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900 բանաձևով հաստատված «քաղբանտարկյալ» ձևակերպմանը:

Ու թեև դատավճիռը դարձել է հասարակական դժգոհության պատճառ և դատապարտվել է իրավապշտպան «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե», Իրավունքի և ազատության կենտրոն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների, մի շարք քաղաքական կազմակերպությունների` «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունների երիտասարդական թևերի, ինչպես նաև «Եվրոպայի Լիբերալ Երիտասարդներ»-ի կողմից, իշխանություններն այնուամենայնիվ շարունակում են հանցավոր համառություն ցուցաբերել այս հարցում:

Նախորդ հոդվածը‘Լևոն Անանյանը գրողների միության աթոռը զմռսել է իր հետույքին’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստները՝ քաղաքապետին. Եթե գազոնի ոռոգումը չդադարեցվի, կկանգնենք փողոցում’