‘Կոնգրեսի պատվիրակությունը Լոնդոնում մի շարք հանդիպումներ է ունեցել’

2073

ALDE կուսակցության համագումարին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող «Հայ  ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը մասնակցել են ALDE-ի խորհրդի հանդիպմանը: Ըստ ALDE-ի կանոնադրության, խորհուրդը պետք է հաստատի իր անդամ կուսակցությունների անվանափոխությունը: Հիշեցնենք, որ ՀՀՇ կուսակցությունը ALDE-ի անդամ էր, եւ Կոնգրեսի վերանվանումը ALDE-ի խորհրդի անդամները հաստատել են միաձայն:

Երեկ Կոնգրեսի պատվիրակությունը (Արամ Մանուկյան, Լեւոն Զուրաբյան, Լեւիկ Խաչտարյան, Վլադիմիր Կարապետյան, Վահան Վարդապետյան, Գրիգորի Գրիգորյան եւ Գեւորգ Գեւորգյան) հանդիպումներ են ունեցել ALDE կուսակցության նախագահ սըր Գրահամ Ուաթսոնի, Գերմանիայի եվրոպական հարաբերությունների հարցով պետնախարար Մայքլ Լինքի եւ Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգգի հետ: Հիշեցնենք, որ երեկ Լոնդոնում մեկնարկել է ALDE կուսակցության համագումարը: Այն կտեւի մինչեւ նոյեմբերի 30-ը: Համագումարում պետք է տեղի ունենան ALDE կուսակցության բյուրոյի ընտրություններ: Հիշեցնենք նաեւ, որ Հայ ազգային կոնգրեսը ALDE-ի անդամ է:  

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ն տուգանել է մի շարք ընկերությունների` գովազդային պայմանները խախտելու համար’
Հաջորդ հոդվածը‘Լարի Քինգը կայցելի Ղարաբա՞ղ’