‘Կոստան որակազրկվել է 3 խաղով (տեսանյութ)’

779

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան որակազրկվել է 3 խաղով Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի` «Լիվերպուլի» հետ պատասխան խաղում (1:0) ցուցաբերած ագրեսիվ պահվածքի համար: Հանդիպման ընթացքում Կոստան կանգնեց Էմրե Ջանի ոտքին, սակայն մրցավարական անձնակազմն ուշադրություն չդարձրեց դրան:

«Միջադեպը չի արձանագրվել  համապատասխան անձանց կողմից, սակայն պահպանվել է տեսագրությունում»,-ասվում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Այսպիսով, Դիեգո Կոստան չի մասնակցելու «Մանչեսթեր Սիթիի», «Ասթոն Վիլայի» և «Էվերթոնի» հետ խաղերին: Հավելենք, որ ավելի վաղ «Չելսիի» ներկայացուցիչները հայտարարել էին` եթե Կոստային որակազրկեն, ակումբը կբողոքարկի այդ որոշումը:

Նախորդ հոդվածը‘Պելեգրինի. «Կոստան տարբերվող, բարդ բնավորությամբ մարդ է»’
Հաջորդ հոդվածը‘Տրանսպորտի նախարարությանը պետք է հեռու պահել տիեզրագնացության ոլորտից. «ՉԻ»’