‘Պելեգրինի. «Կոստան տարբերվող, բարդ բնավորությամբ մարդ է»’

821

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի որակազրկումն էականորեն չի ազդի Անգլիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում կայանալիք խաղի վրա:

«Կոստան տարբերվող, բարդ բնավորությամբ մարդ է: Հույս ունեմ` որակազրկումը դրական կանդրադառնա նրա վրա, քանի որ նա պետք է փոխվի: Մեծ ակումբները չեն կարող հույսեր կապել միայն մեկ ֆուտբոլիստի հետ: «Չելսիում» կան այլ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխարինել նրան»,-անգլիական լրատվամիջոցներին ասել է Պելեգրինին:

Հիշեցնենք, որ Դիեգո Կոստան Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական հանձնաժողովի որակազրկվել է երեք խաղով Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի` «Լիվերպուլի» հետ խաղում Էմրե Ջանի ոտքին կանգնելու համար:

«Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կայանալու է վաղը, մեկնարկը` Երևանի ժամանակով 21:30-ին

Նախորդ հոդվածը‘«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները հրել ու անպատվել են Նեյմարին’
Հաջորդ հոդվածը‘Կոստան որակազրկվել է 3 խաղով (տեսանյութ)’