‘Կրկին ռուսաստանցի զբոսաշրջիկներ են զոհվել, այս անգամ՝ Չինաստանում’

1173

Վեց ռուսաստանցի զբոսաշրջիկ է զոհվել չինական Մանչժուրիա քաղաքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Դեռևս անհայտ պատճառով զբոսաշրջիկներ տեղափոխող «Գազելը» շուռ է  եկել և բռնկվել: Երեք մարդ մահացել է տեղում, ևս երեքը՝ հիվանդանոցում, մի քանիսը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:

Ավտովթարի պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն ինչպես հաղորդվում է՝ վթարին այլ ավտոմեքենաներ չեն մասնակցել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Հունաստանում զոհվել էր 4 զբոսաշրջիկ, 23-ը վիրավորվել էին:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի միլիարդատերը դատի է տվել հայ միջնորդին’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը մասնակցել է քաղաքական կուսակցությունների կլոր սեղանին ‘