‘Հալեպում տղամարդը քաղաքական հայացքների համար գնդակահարել է կնոջը ‘

798

Հալեպում բնակվող սիրիացի գործարարը իր ռուսաստանցի կնոջը գնդակահարել է այն բանի համար, որ վերջինս աջակցում էր Բաշար Ասադի վարչակարգին, հայտնում է ֆրանսիական Le Figaro-ն:

Հագուստի խանութի սեփականատեր սիրիացին կնոջ հետ վիճել է քաղաքական տարաձայնությունների հողի վրա, ինչից հետո գնդակահարել է նրան ատրճանակից: Այնուհետեւ նա դուրս է եկել փողոց եւ բացատրել անցորդներին, թե իր կինը անընդհատ սադրում էր իրեն՝ աջակցություն հայտնելով Ասադի ռեժիմին, եւ որ նա այլեւս չէր կարողանում հանդուրժել կնոջ պահվածքը:

Աղբյուրը հայտնում է, որ ընտանիքն ապրում էր Հալեպի Ալ-Մաիսսար թաղամասում, որը գերազանցապես բնակեցված է ընդդիմության աջակիցներով: Թաղամասում ոստիկանություն չկա, այդ պատճառով տղամարդը դեռ չի ձերբակալվել: 

Նախորդ հոդվածը‘Չեչնիայի նախագահը եւ Բրիժիտ Բարդոն պաշտպանում են Ժերար Դըպարդյեին ‘
Հաջորդ հոդվածը‘Վիլանովան քիմաթերապիայի կուրս կանցնի’