‘Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել’

1639

ԼՂՀ ՊՆ-ն հաղորդում է, որ փետրվարի 4-ի  լույս 5-ի գիշերը` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:

Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Պատահական հաջողություն’
Հաջորդ հոդվածը‘Բռնաբարություններն օրինականացնելու կողմնակիցները հետաձգել են հավաքները’