‘Հակասական տեղեկություններ Շումախերի առողջական վիճակի վերաբերյալ’

762

Չորսշաբաթյա կոմայից հետո, բուժանձնակազմի տվյալներով՝ Միխայել Շումախերը գիտակցության առաջին նշաններն է ցույց տալիս:

Ֆրանսիական մամուլը տեղեկացնում է, թե Գրենոբլի հիվանդանոցի բժիշկներն սկսել են  Շումախերին աստիճանաբար դուրս բերել կոմայից: Ընդ որում՝ բժիշկներն իրենք առայժմ խուսափում են որևէ մեկնաբանություն տալուց: «Միայն բժիշկների բրիգադը և Միխայել Շումախերի մենեջերն իրավունք ունեն որևէ բան հայտարարել»,- այսպիսին է հիվանդանոցի պաշտոնական դիրքորոշումը, մինչդեռ «Ֆորմուլա-1»-ի աշխարհի  յոթակի չեմպիոնի մտերիմները հերքում են դա: Այդ ամենը կապված է նրա հետ, որ  բժիշկներն ուզում են հայտարարություն անել միայն այն ժամանակ, երբ Շումախերը լիակատար դուրս կգա կոմայից: Նախկին ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Քեմը խնդրել է հավատալ ոչ թե Շումախերի առողջական վիճակին վերաբերող լուրերին, այլ միայն պաշտոնական հայտարարություններին, ինչն արդեն մեկ շաբաթ է՝ չկա:

Միխայել Շումախերը դեկտեմբերի 29-ին Ֆրանսիայի լեռնադահուկային առողջարանում դժբախտ պատահարի էր ենթարկվել՝ վայրէջքի ժամանակ ընկնելով և գլուխը հարվածելով քարին, փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Յացենյուկ. Մայդանը փակելը չի կարող համաներման պայման լինել’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանի դպրոցներում և մանկապարտեզներում ծխելն այսուհետև արգելվում է’