‘ՀԱԿ չորս ակտիվիստների գործը կքննվի վճռաբեկ դատարանում’

399

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀԱԿ չորս ակտիվիստների վճռաբեկ բողոքը: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ակտիվիստներից Սարգիս Գևորգյանը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ ոստիկանների կողմից բռնության ենթարկված, բայց ոստիկաններին բռնության ենթարկելու մեղադրանքով բերման ենթարկված Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստները մեկ տարի անց դատապարտվեցին  ազատազրկման՝ 2-ից 6 տարի ժամկետով: 6 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Առաքելյանը ձերբակալված պահից մինչ օրս գտնվում է անազատության մեջ: 2012 թվականի աշնանը Վերաքննիչ դատարանը մեղադրանքը թողեց անփոփոխ, որից հետո ակտիվիստները դիմեցին վճռաբեկ դատարան:

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել են Էմի Ուայնհաուսի մահվան կրկնակի հետաքննության արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտ Սիմոնյանն ընտրագրավը չի վճարում ու պահանջում է Տիգրան Մուկուչյանի նկատմամբ քրգործ հարուցել’