‘ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում սեփական պաշտպանության նախարարությունն է ստեղծում’

734

Իսրայելի հետ հավանական ռազմական հակամարտության շրջանակներում ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում ստեղծում է սեփական պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես այսօր հաղորդել է եգիպտական ռադիոն՝ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՄԱՍ-ի կառավարությունում ՆԳՆ ղեկավար Ֆաթհի Համադը: Այդ ծրագրի իրագործման դեպքում պաղեստինցիները պատմության մեջ  առաջին անգամ կունենան իրենց սեփական պաշտպանության նախարարությունը: Մինչ օրս այդ գործառույթներն իրականացնում էր ՆԳՆ-ն, որը ղեկավարում էր ինքնավարության ուժային կառույցներն ինչպես Գազայում, այնպես էլ Հորդանանի Արևմտյան ափին: Ֆաթհի Համադը նախազգուշացրել է, որ «Իսրայելի դեմ նոր պատերազմներն ավելի կատաղի կլինեն, սակայն մենք վճռական ենք տրամադրված Պաղեստինն ազատագրելու հարցում»:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հրանտ Բագրատյանի նախագծին’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանը կմեկնեն Գերմանիա և ԱՄՆ. Կառավարական պատվիրակության կազմում են նաև պաշտոնատար այլ անձինք’