‘Հայաստանը եւ Իտալիան համաձայնագիր են ստորագրել’

774

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտտիի հետ:

ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են, որ համատեղ մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողությանը նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար, մասնավորապես՝ ռազմական ոստիկանության, ռազմական կրթության և այլ բնագավառներում:

Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել նաև միջազային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Լիբանանում Միավորված Ազգերի Ժամանակավոր Ուժերի շրջանակներում համագործակցության և օժանդակության մասին» տեխնիկական համաձայնագիրը, որով կարգավորվում են ՅՈՒՆԻՖԻԼ-ի իտալական զորախմբի կազմում հայկական խաղաղապահ դասակի ընդգրկման ընթացակարգերը:

Նախորդ հոդվածը‘Վովա Գասպարյանը իր խոսքի տերն է. Լիսկայի ազգականի հանցագործությունը կոծկվեց’
Հաջորդ հոդվածը‘Լիսկայի և նրա ազգականների քրեական քրոնիկոն կամ հանցագործություններ՝ հանցակազմի բացակայությամբ’