‘Հայաստանը զբոսաշրջության մրցունակության առումով 89-րդն է’

1344

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է  2015-ի զբոսաշրջության մրցունակության զեկույցը, համաձայն որի, Հայաստանը զբաղեցնում է 89-րդ տեղը 141 երկրների շարքում: Ընդ որում, մեր երկիրը 2013-ի համեմատ զիջել է իր դիրքերը 10 տեղով, տեղեկացնում է  «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը:

Հայաստանը զիջել է դիրքերը մի շարք ցուցանիշներով, այդ թվում՝ զգալի նվազել է բնական միջավայրի որակը (118-ից 125), oդային տրանսպորտի ենթակառուցվածքն արձանագրել է վատթարացում 7 տեղով (85-րդից 92-րդ տեղ): Հայաստանը հետ է մնում նաև վերգետնյա տրանսպորտի բաղադրիչների` ճանապարհների, երկաթուղիների, մոտակա նավահանգիստների որակով (համապատասխանաբար 80-րդ, 67-րդ և 132-րդ տեղեր): Բարելավում է արձանագրվել սպասարկման ենթակառուցվածքի (80-ից 73-րդ տեղ) հենասյան ցուցանիշներով` հյուրանոցների տեղերի քանակ (111-ից 62-րդ տեղ), «Visa» քարտեր ընդունող բանկոմատների թիվ (66-ից 46-րդ տեղ):

Նշենք, որ ՀՀ կառավարությունը զբոսաշրջությունը հռչակել է որպես երկրի տնտեսության առաջնայնություններից մեկը:

Նախկին ԽՍՀՄ երկրների (բացառյալ՝ մերձբալթյան երկրները) շարքում զբոսաշրջության առումով ամենամրցունակ երկիրը Ռուսաստանն է (45-րդ տեղ), որին հաջորդում են Վրաստանը (71), Ադրբեջանը (84), Ղազախստանը (85):

Զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկրների ցանկը այս տարի գլխավորում են Իսպանիան, Ֆրանսիան և Գերմանիան:

 

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Իշխանական այդ ողջ օպերացիայի իմաստն այն էր, որ միասնական ճակատը քանդվեր’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն անհանգստացած է Մակեդոնիայում բռնությունների պոռթկման կապակցությամբ’