‘Հայաստանից հապշտապ մեկնել են Մոսկվա’

2332

Մեր տեղեկություններով՝ կիրակի օրը Հայաստանից Մոսկվա է մեկնել կառավարական պաշտոնյաների մի խումբ, որի կազմում են ՊԵԿ Նախագահ Գագիկ Խաչատրյանը, տեղակալ Վախթանգ Միրումյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, տեղակալ Կարինե Մինասյանը, ֆինանսների նախարարի Դավիթ Սարգսյանը, տեղակալ Սուրեն Կարայանը:

Ըստ iLur-ին հասած տեղեկությունների՝ խումբը քննարկելու ու մշակելու է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ըստ նույն աղբյուրի՝ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը պատրաստվում է վերադարձից հետո հրաժարականի դիմում ներկայացնել:

Հիշեցնենք, որ վաղը կայանալու է Սերժ Սարգսյան — Վլադիմիր Պուտին հանդիպումը: Ամենայն հավանականությամբ՝ հանդիպումը որոշիչ կլինի ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հարցում:

Նախորդ հոդվածը‘Ո ՛չ ուսման վարձավճարների բարձրացմանը. Ուսանողները երթ անցկացրին (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Շուշանի համախտանիշ’