‘Հայաստանի բանկերն ամենից շատ վարկավորում են սպառողական ոլորտը’

3341

Հայաստանի բանկերը ավելի ակտիվորեն վարկավորում են առևտրի ոլորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և շինարարությունը: 2010 թվականի IV եռամսյակից մինչև 2011 թվականի I եռամսյակը ներառյալ հատկապես արդյունաբերական հատվածում է վարկային պորտֆելի ամենամեծ մասնաբաժինը, բայց 2011 թվականի երկրորդ եռամսյակից առաջատարն է առևտրի ոլորտը, որը 2013 թվականի II եռամսյակից առաջատարի դերը զիջեց  սպառողական վարկերին, որոնք երկար ժամանակ պահպանելով առաջատարի դերը, ճգնաժամային փուլում սկսեցին զիջել դիրքերը:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության՝ Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, առջևում է սպառողական վարկավորման հատվածը, որի ծավալը 2013 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 386.9 մլրդ դրամ ($ 953.9 մլն) կամ ընդհանուր վարկային ներդրումների 21.9 % — ը: Դրա կազմում հիփոթեքի և ավտովարկավորման ծավալները զգալիորեն նվազել են, կազմելով 42%, իսկ մնացած ավելի քան 50% — ը հիմնականում կենտրոնացած է վարկային քարտերի և օվերդրաֆտների,իսկ մասամբ էլ ապառիկ վարկավորման հատվածներում, մեկ տարում աճելով մոտ 30%: 2013 թվականին  այս ցուցանիշն աճել է 20.2%: Սպառողական վարկավորման հինգ առաջատարներն են՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 70.6 մլրդ, Յունիբանկը՝ 49.3 մլրդ, ACBA-Credit Agricole Բանկը՝ 44.5 մլրդ դրամ, Արդշինինվեստբանկը՝ 41.5 մլրդ դրամ և Կոնվերս Բանկը՝27 մլրդ.դրամ: Հայաստանի 21 բանկերից սպառողական վարկավորման տարեկան աճ են արձանագրել 17 բանկեր, իսկ ամենամեծը՝ Հայբիզնեսբանկը և Արմսվիսբանկը՝ ավելի քան 2 անգամ (համապատասխանաբար զբաղեցնելով 7-րդ և 16-րդ տեղերը), իսկ ամենամեծ անկումը՝ HSBC Բանկ Հայաստանը՝ 10 9% (14 տեղ): Ամենամեծ տեսակարար կշիռը սպառողական վարկերի պորտֆելում արձանագրել է Յունիբանկը՝ մոտ 42% (2 տեղ) և ԲՏԱ Բանկը՝ մոտ 34% (18 տեղ):

Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը՝ 21% կամ 371,9 մլրդ դրամ ($ 916.8 մլն ), որը 9,2 % — ով ավելի է, քան 2013 թվականի սկզբի ցուցանիշը: Այս հատվածում առաջատարներն են՝ Ամերիաբանկը՝ 44.7 մլրդ.դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 41.9 մլրդ.դրամ, HSBC Բանկ Հայաստանը՝ 37.3 մլրդ.դրամ Արդշինինվեստբանկը՝ 35.5 մլրդ, ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը՝ 28.6 մլրդ դրամ: Հայաստանի 21 բանկերից այս ցուցանիշի տարեկանաճ են արձանագրել 12 բանկեր, իսկ ամենախոշոր աճը՝ Արդշինինվեստբանկը՝ 79.7 % (4 տեղ), իսկ ամենամեծ անկումը՝ԱԿԲԱ — Կրեդիտ Ագրիկոլ բանկը՝ 26.3 % (9 տեղ):

Երրորդ տեղում է արդյունաբերական ոլորտը, որտեղ բանկերի կողմից ուղղվել է վարկային պորտֆելի  19.4 %-ը կամ 343,7 մլրդ դրամ ($ 847.2 մլն ): Այս ցուցանիշի աճը 2013 թվականին կազմել է 17.7 %: Մասնավորապես, ամենամեծ ծավալները գրանցել են Արդշինինվեստբանկը՝ 53,7 մլրդ դրամ, HSBC Բանկ Հայաստանը՝ 41.6 մլրդ դրամ, Առէկսիմբանկ — Գազպրոմբանկի խումբ՝ 35.3 մլրդ դրամ, ACBA-Credit Agricole Բանկը՝ 34 մլրդ.դրամ, Ամերիաբանկը՝ 33.9 մլրդ: 21 բանկերից տարեկան աճ են ապահովել 15-ը, իսկ ամենամեծ աճը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 2 անգամ (6 տեղ): Մնացած 6 բանկերից, որոնց մոտ այս ցուցանիշը կրճատվել է (26-28 %), ամենամեծ անկումն արձանագրել են Յունիբանկը և Արարատբանկը (համապատասխանաբար՝ 9 և 17 տեղեր):

Չորրորդ տեղում է գյուղատնտեսության ոլորտը, որտեղ բանկերը շտապեցին, երբ ճգնաժամից հետո սպառողականվարկավորումը դարձավ ավելի ռիսկային, մանավանդ, որ ՓՄՁ վարկավորման ոլորտում միջազգային կազմակերպութոյւները տալիս են նաև գյուղատնտեսության վարկավորման հնարավորություն: Ավելին, ի պաշտպանություն այս ոլորտի 2011 թվականին մեկնարկեց գյուղատնտեսական վարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորման պետական ծրագիրը, որին արդեն ներգրավվել են մի քանի բանկեր (Արդշինինվեստբանկ, Կոնվերս Բանկ, ԱԿԲԱ — Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, ՊրոԿրեդիտ Բանկ և Արցախբանկ): Գյուղատնտեսության ոլորտին բանկերն ուղղել են 112.3 մլրդ դրամ կամ $ 276,9 մլն (ընդհանուր վարկային ներդրումների 6,4 %-ը), որի շուրջ 48% — ը կամ 53.5 մլրդ դրամը՝ ԱԿԲԱ — ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, որը մասնագիտանում է հիմնականում այս ոլորտի վարկավորման ուղղությամբ (վարկային պորտֆելի 30 %-ը): Այնուհետև հաջորդում են ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 11.7 մլրդ.դրամ, Արդշինինվեստբանկը՝ 6.9 մլրդ.դրամ, Առէկսիմբանկ — Գազպրոմբանկի խումբը՝ 6.7 մլրդ դրամ, ProCredit Բանկը՝ 5.9 մլրդ,դրամ: Բանկերի կողմից այս ոլորտի նեդրումները 2013 թվականին աճել են 22.8%, 12 բանկերի կողմից ապահովված աճի հաշվին, ընդ որում, ամենամեծ աճը գրանցել են Արմսվիսբանկը և Ամերիաբանկը, համապատասխանաբար զբաղեցնելով 9 և 8 տեղերը: Այս ոլորտի 8 բանկերի տարեկան անկման ծավալում ամենազգալի ցուցանիշն արձանագրել է Պրոմեթեյ Բանկը՝78.5 % (18 տեղ):

Հինգերորդ տեղում է շինարարական հատվածը՝ վարկային ընդհանուր պորտֆելի 6,2 % -ը կամ 109.4 մլրդ դրամ ($ 269.7 մլն), ինչը 7,7 % — ով գերազանցում է տարեսկզբի ցուցանիշը: Այստեղ առաջատարներն են՝ HSBC Բանկ Հայաստանը՝14.7 մլրդ դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 13.6 մլրդ.դրամ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿը՝13.5 մլրդ դրամ, Ամերիաբանկը՝ 10.1 մլրդ դրամ, Կոնվերս Բանկը՝ 9,7 մլրդ.դրամ: Հայաստանի 21 բանկերից այս ցուցանիշի տարեկան աճ են ապահովել 12 բանկեր, իսկ ամենամեծ աճը (ավելի քան 2 անգամ)՝ Արմսվիսբանկը (14տեղ) և ՎՏԲ-Հայաստան Բանկը (2 տեղ): Մնացած ութ բանկերից միայն Byblos Bank Armenia-ն ամբողջությամբ զրոյացրել է իր պորտֆելմ այս ուղղությամբ 2011 թվականի երկրորդ եռամսյակից: Իսկ մյուս բանկը՝ ԲՏԱ Բանկը, որը շինարարական պորտֆելը զրոյացրելլ էր 2011 թվականի առաջին եռամսյակից, 2013 թվականի չորրորդ եռամսյակում սկսեց կրկին վարկավորել այս հատվածը: -կ-

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը ցավում է Ուկրաինայի համար’
Հաջորդ հոդվածը‘Հայ միգրանտները՝ ազգային բրենդի «դեսպաննե՞ր»’