‘Հայ միգրանտները՝ ազգային բրենդի «դեսպաննե՞ր»’

1124

Հայ միգրանտներն այլ երկրներում պետք է դառնան ազգային բրենդի «դեսպանները»: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ամերիկյան GK ընկերության գլխավոր տնօրեն Վազգեն Քալաջյանը, նշելով, որ եթե մարդիկ լքում են իրենց երկիրը, դա դեռ չի նշանակում, որ նրանք վատ են մտածում նրա մասին:

«Հասարակայնությունը, իշխանությունները, ընկերությունները, հասարակական կազմակերպութոյւնները, երկրի քաղաքացիները, սփյուռքը, տարբեր մասնագիտութունների տեր անձինք, գիտութան գործիչները, արվեստագետները և ֆերմերները պետք է ունենան միայն մեկ համահայկական մեսիջ, որով նրանք պետք է իրենց երկիրը ներկայացնեն միջազգային թատերաբեմում»,-նշել է Քալաջյանը:

Նրա խոսքերով, ազգային բրենդը կարևոր դերակատարություն ունի երկրի իմիջի ձևավորման հարցում: «Շատերը, լինելով անգամ կրթված, պատկերացում չունեն, թե ինչ երկիր է Հայաստանը և որտեղ է այն գտնվում: Ազգային հզոր բրենդինգն ի վիճակի է արմատապես և դրականորեն փոխել մարդկանց պատկերացումները տվյալ երկրի, նրա տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակի մասին, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով»,-պարզաբանել է Քալաջյանը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի բանկերն ամենից շատ վարկավորում են սպառողական ոլորտը’
Հաջորդ հոդվածը‘Անիի և Արթիկի տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն և առկա է ուժեղ քամի’