‘ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մոտալուտ սնանկացման մասին լուրերը ընկերությունը հերքել է’

884

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի պատասխանատու Նատալիա Սարաջյանը հերքել է ընկերության հնարավոր սնանկացման մասին լուրերը:

Հիշեցնենք, որ Yerkir.am-ի տեղեկություններով` Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, մոտ մեկ ամսից պաշտոնապես կհայտարարի իր սնանկացման մասին:

«Ընկերությունն աշխատում է հաստիքային ռեժիմով, և վերջինիս առաջիկա սնանկացման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշել է Ն. Սարաջյանն ԱրմԻնֆո-ի հետ զրույցում:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» կողմ են Կոնգրեսի նախագծին’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Ցանկացած իշխանություն կորցնում է լեգիտիմությունն այն պահից, երբ կրակում է ժողովրդի վրա (տեսանյութ)’