‘Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում նախագահի ունեցվածք-բյուջե հարաբերակցությամբ. Մամուլ’

3191

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Աղքատության մակարդակով Հայաստանն ԱՊՀ երկրներից «զիջում է» միայն Տաջիկստանին և համեմատվում է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Աֆղանստանը, Բանգլադեշը և այլն: Այս տվյալները հրապարակել է Համաշխարհային բանկը:

«ՉԻ» — Համաշխարհային բանկի վերլուծաբաններն ակնհայտորեն ետ են մնում ժամանակից ու Տիգրան Սարգսյանի վերջին ելույթները չեն լսել: Ավելին՝ նրանք տեղյակ չեն, որ ՀՆԱ-բիոզուգարանների համար հատկացված գումարներ հարաբերակցությամբ Հայաստանն աշխարհում առաջինն է և գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ճապոնիան, Շվեյցարիան և այլն: Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում նաև նախագահի ունեցվածք-բյուջե հարաբերակցությամբ (Հայաստանում այդ ցուցանիշը մեկից բարձր է, ինչը վկայում է տնտեսական զարգացման բարեբաստիկ տեմպերի մասին): Իսկ ընդհանրապես՝ լավ է, որ Համաշխարհային բանկը մեր մասին այդպիսի կարծիք ունի. գուցե նոր վարկեր տա: Դրանից աղքատության մակարդակը, իհարկե, չի նվազի, բայց դա կամրապնդի Հայաստանի առաջատար դիքերը վերոհիշյալ անվանակարգերում: 

Նախորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը երթևեկելի է միայն միակողմանի ‘
Հաջորդ հոդվածը‘Մորտեն Օլսեն. Այստեղ շատերը թերագնահատեցին Հայաստանի հավաքականին’