‘Հայկ Մարության. Դու մի ասա մեզ չեն էլ վերցնում ՄՄ’

2440

Դերասան Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում տեղադրել է ռուսական «Առաջին» ալիքի հեռուստառեպորտաժը, որտեղ հաղորդավարը նշում է, որ Հայաստանի ցանկությանը միանալ Մաքսային միությանը երկրների ղեկավարները պատասխանել են, որ մոտ ապագայում դրանք այդպես էլ կմնան ցանկություններ՝ ԼՂՀ հակամարտության կարգավորված չլինելու պատճառով:

 

Այս կապակցությամբ Մարությանը գրում է.

Մենք ստեղ մի այլ կերպ խառնվել ենք իրար, քննարկում ենք լավ էր, թե վատ, որ միանում ենք Մաքսային միությանը. էլ ինտերվյուներ, էլ ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով մեկնաբանություններ, էլ պարզաբանումներ, էլ կարծիքը արագ փոխելներ, էլ վեճեր, էլ բողոքի ակցիաներ, էլ եվրոպացիներին մերժել։ Դու մի ասա մեզ չեն էլ վերցնում, հըլը դրա մասին էլ իրենց առաջին ալիքով հեգնանքով հայտարարում են… Եթե անգամ մեկնաբանի ասածները չեն համապատասխանում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը, ապա տեսանյութի արհամարհական ոճից կարելի է գուշակել Հայաստանի երկրորդական դիրքը այդ միությանը։

Հ.Գ.Մեր «մտերիմ» բարեկամ ռուսները այս իրավիճակի համար լավ արտահայտություն ունեն՝ «И смех и грех »։

Նախորդ հոդվածը‘Արամ Սաթյանը՝ կոմպոզիտորների միության նոր նախագահն է’
Հաջորդ հոդվածը‘Թունավորում շմոլ գազից’