‘Հայտնի են Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակչի բոլոր մասնակիցները’

1109

«Ռոման» 3:2 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին» ու այդպիսով դարձավ վերջին՝ Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակչի ուղեգիր նվաճած ակումբը:

Մրցաշարը նաև շարունակում են. «Էվերթոն» (Անգլիա), «Տորինո», «Նապոլի», «Ֆիորենտինա», «Ինտեր» (բոլորը՝ Իտալիա), «Դինամո», «Զենիթ»  (երկուսն էլ՝ Ռուսաստան), «Վոլֆսբուրգ»  (Գերմանիա), «Այաքս» (Նիդերլանդներ), «Բրյուգե»  (Բելգիա), «Դնեպր», «Դինամո» Կիև  (երկուսն էլ՝ Ուկրաինա), «Վիլյառեալ», «Սևիլյա»  (երկուսն էլ՝ Իսպանիա), «Բեշիկթաշ»  (Թուրքիա):

1/8-րդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա ուրբաթ օրը շվեյցարական Նիոն քաղաքում: Խաղերը կանցկացվեն մարտի 12-ին և 19-ին:

 

Ռոնալդուն խոստումներ է տվել Պերեսին

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանեն երկու մրցաշարերում: Այդ մասին «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին հայտնել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Մենք Ձեզ չենք հիասթափեցնի: Կպայքարենք երկու տիտղոսի համար: Հույսներդ մեզ վրա դրեք»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի արդյունքներով «սերուցքայինները» մրցաշարային աղյուսակում առաջինն են՝ վաստակելով 60 միավոր: Երկրորդ տեղում ընթացքող «Բարսելոնան» ունի 56 միավոր, իսկ «Ատլետիկոն» Կառլո Անչելոտիի սաներից հետ է մնում 7 միավորով:

Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» հաղթեց «Շալկեին» 2:0 հաշվով: Հաջորդ տնային խաղը կկայանա մարտի 10-ին:

Ռոբեռտօ դի մատեոն նշանակվել է Շալկեի մարզիչ այն ժամանակ երբ ամեն ինչ իր համար վատ էր  : Չնայաց նրան վոե նա Չելսիի հետ նվաճեց Չեմպինոնների լիգաի գավաթը:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտո դի Մատեո. «Գիտեմ, թե ռուրյան դերբիում ինձանից ինչ են ակնկալում»’
Հաջորդ հոդվածը‘ Դանի Ալվեշ. «Ոչ ոքի թույլ չեմ տա արատավորել իմ խաղը «Բարսելոնա»-ում»’