‘Հայտնի Օնիշչենկոն հեռանում է’

978

Ռուսաստանի սպառողական վերահսկողության գերատեսչության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Գենադի Օնիշչենկոն հեռանում է իր պաշտոնից: Նրա պաշտոնանկությունը պայմանավորված է լիազորությունների ժամկետի լրանալով: Գերատեսչության նոր ղեկավար կնշանակվի նրա տեղակալ Աննա Պոպովան: «Նա բարձր որակավորում ունեցող բժիշկ է և լավ մասնագետ»,- Պոպովայի վերաբերյալ ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը, հայտնում է vesti.ru-ն:

Գերատեսչության նոր ղեկավար Աննա Պոպովան բժշկական գիտությունների դոկտոր է և Օնիշչենկոյի տեղակալ էր նշանակվել 2011թ.:

 

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլիի նկատմամբ կարող են քրեական գո՞րծ հարուցել’
Հաջորդ հոդվածը‘Տիմոշենկոն համաձայնել է «մասնակի ներմանը»’