Հարավային Կորեայի նախագահ․ ԿԺԴՀ-ն պատասխան կտա հրթիռային սադրանքների համար

292

ԿԺԴՀ-ի հրթիռային սադրանքները նրա համար բացասական հետևանքներ կունենան։

Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրվել է ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումից հետո։

«Հյուսիսի անխոհեմ սադրանքները հստակ գին կունենան»,- ասել է նախագահը։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ Յուն Սոկ Յոլը զինվորականներին կարգադրել է ամբողջ թափով շարունակել «ԱՄՆ-ի ևԿորեայի Հանրապետության համատեղ Freedom Shield զորավարժությունները, պատրաստ լինել պաշտպանության՝  դիմակայելու Հյուսիսի կողմից ցանկացած սպառնալիքի»։

Սեուլի տվյալներով՝ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռն արձակվել է մարտի 16-ին Փհենյանի Սունան շրջանից՝ դեպի Ճապոնական ծով։ Այն թռել է մոտավորապես հազար կմ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ի նախկին ղեկավար․ Թրամփի առաջադրումը կնվազեցնի Ուկրաինայի աջակցությունը
Հաջորդ հոդվածըԲրիտանիան Մոլդովային և Վրաստանին 12,6 մլն դոլար կհատկացնի