‘«Հացադուլի հուզական ֆոնին իշխանական «ականները» ակտիվացել են»’

1416

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.

«Երբ մի 5 տարի մոտիկից հետեւում ես քաղաքական գործընթացներին, նենց խնդալու ա շատ բան լինում: Րաֆֆու հացադուլը նկատի չունեմ, ու դրան էս պահին չեմ անդրադառնալու, եւ դա խնդալու չեմ էլ համարում: Խնդալու ա, երբ մարդիկ, որոնք ակնհայտ, գրեթե 100 տոկոսանոց (դե մարդ եմ մեկ էլ տեսար սխալվեցի, թող լինի 90 տոկոս) իշխանական «ականներ» են ընդդիմադիր դաշտում, մեկ էլ վեր են կենում ու ասում են, թե ով հիմա Րաֆֆուն չմիացավ, նա իշխանություն է ու վերջ: Ընդ որում, էդ խոսքը հասունացնում, հասունացնում են, հետո սենց ասած կրակում իրենց ընտրած պահին, ասենք, էսօր երբ հուզական ֆոն կա հացադուլի հետ կապված: Եվ նման դեպքերը մեկն ու երկուսը չեն: Հատկապես էս հետընտրական շրջանում առավել շատացել են: Ու դու գիտես, որ իրենց նպատակը Րաֆֆին չի, գիտես, որ Րաֆֆին իրենց ավելի քիչ ա հետաքրքրում քան քեզ, գիտես, որ դու քեզ կարող ա զսպում ես նույնիսկ նեղ միջավայրում, իսկ իրենք իրենց անլուրջ վերաբերմունքը չեն զսպում իրենց նեղ միջավայրում: Գիտես, բայց գնա ու նրան, ով նոր է էս ամենին հետեւում, կամ ուշադիր չի եղել, գնա ու բացատրի, թե ինչից ես էդպես մտածում: Բայց ասեմ, որ ժամանակավոր է նաեւ նման հնարների էֆեկտը:

Նախորդ հոդվածը‘Եվգենի Լովչև. Մովսիսյանն ավելի բազմակողմանի է, քան Վելիտոնը’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ՝ Արմավիր քաղաքից 15 կմ դեպի հյուսիս’