‘Հեյդար Ջեմալ. ՌԴ-ում ահաբեկչական գործողությունների թիկունքում կանգնած են հատուկ ծառայությունները’

929

Ռուսաստանում ահաբեկչական գործողությունները կազմակերպում են հատուկ ծառայությունները, կարծում է Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը: «Ռուսաստանում նման գործողությունների կազմակերպումը, որպես կանոն,  ռուսաստանյան ուժային կառույցների, իշխանական և օլիգարխիկ խմբավորումների միջև չափազանց բարդ դիմակայությունների արդյունք է, քանի որ Կովկասում զինված պայքարը երկրում ընդհանուր քաղաքական ճգնաժամի մի մասն է»,-  Росбалт-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ջեմալը Իսլամական կոմիտեի կայքում հրապարակված հարցազրույցում: Փորձագետի խոսքերով՝ նման ակցիաներն անցկացվում են համակարգի ներքին աջակցությամբ: «Հասկանալի է, որ «Նորդ-Օստը» չէր կարող իրականացվել առանց ուժային կառույցի ներկայացուցիչների մասնակցության: Հիշեցնեմ, որ գործողության ավարտից հետո  չպարզված մի խումբ, որը եղել էր Մովսար Բարաևի և նրա զինակիցների հետ, չոչնչացվեց և անհետացավ: Անհասկանալի է, թե դրանք ովքեր էին: Բացառված չէ, որ դրանք գրոհայինների հրահանգիչներն էին՝ ուժային կառույցներից»,- ասել է Հեյդար Ջեմալը:

Հիշեցնենք, որ 2002 թ. հոկտեմբերի 23-26-ը Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության ընթացքում մի խումբ ահաբեկիչներ, Մովսար Բարաևի գլխավորությամբ, պատանդ վերցրին «Նորդ-Օստ» մյուզիքլի 916 հանդիսատեսների: Պատանդներին ազատելու գործողության ժամանակ բոլոր ահաբեկիչները ոչնչացվեցին, պատանդներից, տարբեր տվյալներով,  սպանվեց  130-ից 170 հոգի:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը և ԱՄՆ-ը կշարունակեն համագործակցությունը թմրանյութերի դեմ պայքարում’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ում ռազմական դրություն է հայտարարվել’