‘Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը դարձյալ բարձրացել է’

1935

Transfermarkt-ը դարձյալ բարձրացրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը: 

Հայաստանի հավաքականի ավագի տրանսֆերային արժեքը ավելացել է եւս 2 միլիոն եվրոյով եւ կազմում է 30 միլիոն:

Transfermarkt-ի համաձայն՝ այս մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը գերմանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում եւ դարձել 21 գոլի ու 28 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Բլան. «Իմ աշխատանքը միշտ վտանգված է»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Թուրքիայում նվաճեց 4-րդ Օլիմպիական ուղեգիրը’