‘Հերթական մութ գործարքը. Մամուլ’

1527

Վերջին օրերին մամուլում թեժ քննարկումներ են ծավալվում ՀՀ Սյունիքի մարզի արոտավայրերը իրանցի ֆերմերներին վարձակալությամբ հանձնելու հեռանկարի շուրջ: Հունվարի 15-ին այս հարցի շուրջ հուշագիր և համաձայնագիր է կնքվել:

ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Արևելյան Ատրպատականի միջև կնքված այդ փաստաթղթերը մեր պաշտոնյաները առայժմ հերքում են, ինչից ակնհայտ է դառնում, որ խոսքը մութ գործարքի մասին է: Ի դեպ, ոչխարաբուծության շուրջ հայ-իրանական նախնական համաձայնությունը ձեռք է բերվել ուղիղ երեք տարի առաջ՝ 2010 թվականի հունվարի 27-ին: Ոչխարաբուծության հարցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի՝ այդ օրը տեղի ունեցած նիստի օրակարգ մտավ բոլորովին անսպասելի, ինչի պատճառով նիստը մի քանի ժամով երկարաձգվեց: Եվ ընդհանրապես, հայ-իրանական «ոչխարաբուծական» հարաբերությունները լի են տարօրինակություններով:

Նախորդ հոդվածը‘Հաջորդ անգամ կարող է իշխանությունների բախտն այլևս «չբերել». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին. Մամուլ’