‘Հերմինե Նաղդալյանի ընկերությունը կնքել է 452 մլն դրամի պետական գնման պայմանագիր. «Հետք»’

1120

«Հետք»-ի փոխանցմամբ՝ Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության միջպետական նշանակության ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների «մենաշնորհը» ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-անդամ Հերմինե Նաղդալյանինն է:

Աղբյուրի համաձայն՝ այս տարվա մայիսի 22-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր է կնքել ԱԺ փոխնախագահին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը կազմել է մոտ 452 միլիոն 252 հազար դրամ: Աշխատանքների կատարման ավարտը նախատեսված է հոկտեմբերի 30-ը:

ՀՀ կառավարության 2013թ.  հուլիսի 4-ի 777 -Ն որոշմամբ դարձյալ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ին 416 մլն 769 հազար դրամ էր հատկացվել նշված ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար, իսկ օգոստոսի 14-ին տրանսպորտի եւ կապի նախարարությունը ընկերության հետ պայմանագիր էր կնքել:

Ստացվում է, որ ամեն տարի այդ ճանապարհը վերանորոգելու համար ԱԺ փոխնախագահը կլորիկ շահույթ է ունենում: Ըստ մայիսի 22-ին կնքված պայմանագրի՝ այս անգամ Հերմինե Նաղդալյանին պատկանող ընկերության շահույթը կազմելու է մոտ 17 միլիոն 946 հազար դրամ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նախորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի դատը անցավ լարված մթնոլորտում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ»-ը հունիսի 11-ին հերթական բողոքի ակցիան կանցկացնի’